Ձևավորվել են ԼՂՀ ԱԺ խմբակցությունները
Արցախ
ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ նիստում հունիսի 10-ին հրապարակվել են խորհրդարանի խմբակցություններն ու դրանց կազմը: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, «Հայրենիք» խմբակցությունունից ընդգրկված է 15 անդամ, խմբակցության նախագահը Թովմասյան Արթուրն է, քարտուղարը՝ Դադայան Ռամելան, անդամներ՝ Հյուսնունց Ռուդիկ, Ավանեսյան Արպատ, Պետրոսյան Գագիկ, Իսրայելյան Ռուսլան, Ջիվանյան Հովիկ, Գրիգորյան Արամ, Օհանջանյան Արարատ, Ղահրամանյան Ռոբերտ, Կասպարյան Գրիգորի, Ուլուբաբյան Վարդգես, Ավանեսյան Իվան, Մխիթարյան Արզիկ, Հարությունյան Սերգեյ:
«Դաշնակցություն»խմբակցություն՝ 7 անդամ, խմբակցության նախագահն է Իշխանյան Դավիթը, քարտուղարը՝ Մնացականյան Ռիտան, անդամներ՝ Պետրոսյան Գեորգի, Սարգսյան Արմեն, Բալայան Վահրամ, Գաբրիելյան Ալյոշա, Հովհաննիսյան Լեռնիկ: «Ժողովրդավարություն»խմբակցություն ՝ 6 անդամ, խմբակցության նախագահն է Բաղրյան Վարդգեսը, քարտուղարը՝ Բարսեղյան Լյուդմիլան, անդամներ՝ Ծատրյան Արմո, Մելքումյան Դավիթ, Ղուլյան Աշոտ, Գալստյան Ժաննա:
«Շարժում-88» խմբակցություն՝ 3 անդամ, խմբակցության նախագահն է Աղաբեկյան Էդուարդը, քարտուղար՝ Բաղունց Գագիկը, անդամ՝ Բալասանյան Վիտալի: «Վերածնունդ» խմբակցություն՝ 1 անդամ, խմբակցության նախագահն է Խանումյան Հայկը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան