Հայաստանում գործնական զբոսաշրջությունը ավելի քան 20 տոկոսի աճ է գրանցել
Գիտություն և Մշակույթ
Հայաստանում ներքին զբոսաշրջության աճի տեմպերը պահպանվել են տարեսկզբին: 2015թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 67 հազար 131 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 9 տոկոսով:
Զբոսաշրջիկների հիմնական մասը' 61.5 տոկոսը կամ 41 հազար 258 մարդ, մեկնել են հանգստի և ժամանցի նպատակով: Նրանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 12.5 տոկոսով: Գործնական նպատակով մեկնողները կազմել են ներքին զբոսաշրջիկների 27.1 տոկոսը կամ 18 հազար 176 մարդ: Նրանց թիվը ավելացել է 20.6 տոկոսով: Այս տարի նվազել է բուժման նպատակով զբոսաշրջության մեկնողների թիվը: Նրանց թիվը կազմել է 3071 մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)