Էյնշտեյնի անձնական նամակները կվաճառվեն Կալիֆորնիայի աճուրդում
Գիտություն և Մշակույթ
Հարաբերականության տեսության ստեղծողի՝ Ալբերտ Էյնշտեյնի անձնական նամակները հունիսի 11-ին կվաճառվեն Profiles in History աճուրդների տան կողմից Կալիֆորնիայում կազմակերպվող աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նամակները հնարավորություն են տալիս իմանալ, թե ինչի մասին Էր մտածում Էյնշտեյնը, երբ զբաղված չԷր լինում գիտական տեսությունների քննարկմամբ, ինչ խորհուրդներ Էր տալիս երեխաներին, ինչպես Էր հավատում Աստծուն»,-ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են աճուրդների տան հիմնադիր Ջոզեֆ Մադալենայի խոսքը:
Նամակներից մեկում Էյնշտեյնը, օրինակ, որդուն հորդորում ավելի լրջորեն վերաբերվել երկրաչափության ուսումնասիրմանը, մյուսում՝ մխիթարում Է ընկերուհուն, որին հայտնի Է դարձել ամուսնու անհավատարմության մասին:
Մեկ այլ նամակում ֆիզիկոսը հիշում Է մանկության տարիներին ազգականներից մեկի կողմից իրեն նվիրված խաղալիք շոգեքարշի մասին, որն իր մեջ հետաքրքրություն առաջացրեց գիտության նկատմամբ:
Ենթադրվում Է, որ անգլերեն և գերմաներեն լեզուներով գրված 27 ձեռագիր և տպագիր նամակներից յուրաքանչյուրը կարժենա 5 հազար դոլարից մինչև 40 հազար դոլար: Ընդհանուր հասույթը կարող Է կազմել 500 հազար դոլարից մինչև 1 միլիոն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)