Սպիտակ արջերը սովորել են դելֆիններ որսալ և դրանց միսը պաշար անել ձյան տակ
Այլ
Նորվեգացի գիտնականներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես են սպիտակ արջերը խժռում չափազանց հեռու դեպի հյուսիս լողացած սպիտակադունչ դելֆիններին, իսկ այնուհետև չկերած միսը դնում բնական սառնարանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է New Scientist հրատարակությունը՝ վկայակոչելով Polar Research հանդեսը:
Յոնս Աարսը՝ Նորվեգիայի բևեռային ինստիտուտից, նման վարվելակերպի առաջին դեպքին հանդիպել է 2014 թվականի ապրիլին Շպիցբերգեն կղզում: Արջի մոտ գիտնականը հայտնաբերել է սպիտակամռութ դելֆինների երկու մսեղիք. ավելի վաղ այդ կենդանիների նկատմամբ սպիտակ արջերի հետաքրքրության մասին ոչ ոք չգիտեր: Աարսի կարծիքով՝ գիշատիչը դելֆիններին բռնել է, երբ դրանք սառցի տակից դուրս են լողացել սառանցք՝ օդ շնչելու (այս կերպ արջերը որսում են փոկերին):
Գիտնականի գալու պահին կենդանին արդեն կերել էր առաջին դելֆինի մսեղիքը, իսկ երկրորդը որոշել էր պահել ձյան մեջ: Բնական սառնարանն օգնում է միսը պահպանել նեխումից. բայց սպիտակ արջերին սովորաբար բնորոշ չէ սննդի մնացորդներ պահելը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել