Բանտարկված ադրբեջանցի լրագրողների առողջական վիճակը վատ է
Ադրբեջան
Ադրբեջանցի բանտարկված լրագրող Ռաուֆ Միրքադիրովի առողջական վիճակը բանտում վատացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտնել է լրագրողի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
Նա նշել է, որ Միրքադիրովը ճնշման մեծ տատանումներ ունի: «Այսօր ես Միրքադիրովի մոտ էի: Նրա ինքնազգացողությունը լավ չէր, ինձ մոտ հանդիպման եկել էր բժշկի մոտից: Ճնշումը կայուն չէ, հանդիպումից առաջ կտրուկ իջել էր: Հանդիպումից հետո նրան նորից բժշկի մոտ էին տանելու նշանակումների համար»,- նշել է փաստաբանը` հավելելով, որ իր պաշտպանյալը դժգոհ է, որ գործի քննությունն այսքան երկարում է:
Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին` Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրա դեմ մեղադրանք է ներկայացվել պետական դավաճանության հիմնավորմամբ: Ինքը` լրագրողը, մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել