Ավտոմեքենան ընկել է գետը
Արտակարգ Պատահար
Հունիսի 11-ին` ժամը 17.21-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` Աղավնաձոր գյուղի բնակիչ, 1970 թ. ծնված Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել