Ո՞ր կառույցն է պատասխանատու 12-ամյա երեխայի մահվան համար և արդյոք պատժվելո՞ւ են մեղավորները
Հասարակություն
Հունիսի 11-ին ողբերգական դեպք է եղել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Նախնական տեղեկություններով՝ կարուսելն ընկել է 12-ամյա աղջկա վրա: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մալաթիա հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է:
Նշենք, որ բակային ատրակցիոնները գտնվում են թաղապետարանի ենթակայության տակ:
Մեկնաբանություն ստանալու համար ԼՈՒՐԵՐ.com-ը դիմեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանին: Հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից Լիլիթ Սարհաթյանը, մինչև վերջ չլսելով հարցը, ասաց. «Մալաթիայի դեպքի մասին ես տեղյակ չեմ» ու անջատեց լսափողը:
Հարկ է նշել, որ ամբողջ մամուլը գրում է դեպքի մասին, բայց թաղապետարանի մամուլի ծառայության աշխատակիցը տեղյակ չէ աղմկահարույց դեպքից: Երևի նույն կերպ էլ թաղապետարանի աշխատակիցները տեղադրել են կարուսելը՝ տեղյակ չլինելով, թե ում համար են նախատեսված դրանք, և որքան կարևոր է անվտանգությունը, որն այս դեպքում փոքրիկի կյանք է խլել:
Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել