Տարածվել է Բաքվում ավստրիացի լողորդուհիների վրաերթի տեսագրությունը
Ադրբեջան
Եվրոպական խաղերի մեկնարկի նախօրեին Բաքվում մարզիկների համար կառուցված օլիմպիական ավանում ավստրիացի լողորդուհիների հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոբուսի վարորդը մեքենան քշում փողոցում զբոսնող մարզիկների վրա:
Վանեսսա Սախինովիչը, Լունա Պայերը և Վերենա Բրայտը վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել և այլևս չեն կարողանա մասնակցել Եվրոպական օլիմպիկական խաղերին: Սախինովիչը, ում վիճակն ամենածանրն է, արդեն տեղափոխվել է Վիեննա: «Մենք ցնցված ենք կատարվածից և անմիջապես ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը»,- կատարվածի առնչությամբ ասել է Ավստրիայի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Պետեր Մեննելը:
Բաքվի Եվրոպական խաղերը կմեկնարկեն հունիսի 12-ին: Դրանց մասնակցում է շուրջ 6000 մարզիկ ավելի քան 50 երկրից:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել