Մարմնավաճառները «տեռորի» են ենթարկում Բագրատունյաց 13, 14 և 15 շենքերի բնակիչներին. ոստիկանությունը ստուգայց կանցկացնի
Հասարակություն
Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ գտնվող Բագրատունյաց 13, 14 և 15 շենքերի հարևանությամբ կրկին հավաքվում են մարմնավաճառներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին շենքերի մի խումբ բնակիչներ:
Մարմնավաճառները «տեռորի» են ենթարկում շրջակա բնակչությանը: Բնակիչների խոսքով՝ ամբողջ օրը բակում հայհոյախառն խոսակցություններ են, բարձր ձայներ, ավտոմեքենաների բարձր երաժշտություն, իսկ երբ նրանց փորձում են սաստել շենքի բնակիչները, այդ թվում՝ կանայք, մարմնավաճառներն սկսում են հայհոյել վերջիններիս:
Բնակիչները նշեցին, որ մարմնավաճառներին չեն կարողանում «լռեցնել» նույնիսկ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները:
ԼՈՒՐԵՐ.com-ը խնդրի վերաբերյալ զրուցեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում ստուգայցեր է անցկացնում: Մալխասյանը նշեց, որ ինքը հարցի վերաբերյալ կզգուշացնի ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ԼՈՒՐԵՐ.com-ն անդրադարձել էր բնակիչների խնդրին, ինչը մեր հրապարակումից հետո կարգավորվել էր:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել