Հայաստանը հիանալի պայմաններ է ապահովում. Պորտուգալիայի հավաքականի մարզիչ
Սպորտ
Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի մամուլի ասուլիսը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանին՝ Սանտուշը նշեց. «Մարզիչը լուրջ դերակատարում կարող է ունենալ ֆուտբոլիստների հոգեբանական վիճակի վրա և կարող է այնպիսի մարտավարություն ընտրել, որով թիմը հաղթի»:
Խոսելով եղանակային պայմանների մասին՝ պորտուգալացիների մարզիչը նշեց, որ դրանք չեն խանգարի իր ֆուտբոլիստներին:
Սանտուշը ցանկություն հայտնեց հաղթել նախ Հայաստանի ընտրանուն, այնուհետև մնացյալ բոլոր խաղերում:
Անդրադառնալով Վրաստանում կայացած մարզումներին՝ մարզիչը նշեց, որ քանի որ Հայաստանի և Պորտուգալիայի միջև ժամային տարբերությունը երեք ժամ է, այդ պատճառով իրենք ընտրել են Վրաստանը: Եթե Վրաստանի հետ խաղ լիներ, կգայինք Հայաստան, քանի որ Հայաստանը հիանալի պայմաններ է ապահովում»:
Նշենք, որ քիչ հետո Պորտուգալիայի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կանցկացնի իր նախախաղային մարզումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ