«Հրապարակ». Կարապետ Գուլոյանը չի մասնակցել Աբովյանի քաղաքապետի հաղթանակի «տոնակատարությանը»
Հայկական Մամուլ
Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հաղթանակը: «Տոնակատարությանը» մասնակցել է մոտ հազար մարդ, սակայն նրանց թվում չի եղել Աբովյանի նախկին քաղաքապետ, Կոտայքի այժմյան մարզպետ Կարապետ Գուլոյանը, ինչը զարմացրել է ոմանց: ԲՀԿ-ականներից որևէ մեկը նույնպես չի մասնակցել խնջույքին. սեղանների գլխին եղել է միայն Ծառուկյանը: Գրում է «Հրապարակ»-ը:
Հարցին՝ Դուք ինչո՞ւ չեք մասնակցել ձեր հանձնաժողովի գլխավոր մասնագետ Վահագն Գևորգյանի հաղթանակի «տոնական արարողություններին», Աժ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տարակուսեց. «Քե՞ֆ են արել, տեղյակ չեմ», ապա կատակեց. «Վայ թե նեղանամ»։
Մի նեղացեք, Ծառուկյանն այլևս քաղաքականության մեջ չէ. Ձեր ներկայությունը «կքաղաքականացներ» սույն տոնակատարությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել