«Հրապարակ». Արագածոտնի մարզի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի բաժնի պետը մեղադրվում է փողերի յուրացման մեջ
Հայկական Մամուլ
Արագածոտնի մարզի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի բաժնի պետ Կ. Հ.-ին մեղադրում են փողերի յուրացման մեջ: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը դիմել է քննչական՝ նշելով, որ Աշտարակի բնակիչ Կ. Հ.-ն, ով ՏԿԱԻՆ-ի բաժնի պետն է, ի սկզբանե նպատակ չունենալով «Ֆորդ-Ֆյուժն» մեքենան հանձնել իր վստահորդ ՒԻՀ քաղաքացի՝ «Քոլեեգս Թաուեր» ՍՊԸ տնօրեն Ֆարշադ Աբասի Ղասեմլուին, առքուվաճառքի պայմանագիր ձևակերպելու փոխարեն նրան տվել է մեքենան վարելու լիազորագիր, փոխարենը փոխանցումով ստացել է գումարը:
Դրանից հետո պաշտոնյան հետ է վերցրել մեքենան՝ յուրացնելով ստացած գումարը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել