Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ 

Թուրքական շաբաթ. երկրում քաղաքական թեժ ամառ է սպասվում

Թուրքիա

Խորհրդարանական ընտրություններով մեկնարկած թուրքական ամառը խոստանում է լինել բուռն իրադարձություններով և զարգացումներով լի: Հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները և դրանց հետ կապված հնարավոր հեռանկարներն անցնող շաբաթվա ընթացքում երկրում քննարկվող թիվ մեկ թեման էին: «Արմենպրես»-ը հետևել է նախորդ օրերի ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեջլիս անցան միանգամից երեք հայ թեկնածու՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Գարո Պայլանը, իսկ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից' իրավաբան Սելինա Դողանը:

Թեպետ իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն այս ընտրություններում ևս հաղթանակ տարավ, սակայն նախորդ ընտրությունների համեմատ կուսակցությանը տրված ձայներն ինը տոկոսով պակասեցին, ինչի արդյունքում ԱԶԿ-ն զրկվեց մեջլիսում միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորությունից: Ընտրությունների նման արդյունքները տարբեր կերպ մեկնաբանվեցին կուսակցության ներսում: Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստացել էր նախորդ ընտրություններում ունեցած հաղթանակը չունենալու պարագայում հրաժարական տալ, այդուհանդերձ 25-րդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո նա, ելույթ ունենալով ժողովրդի առաջ, մոռացավ իր խոստումը և հայտարարեց իրենց հաղթանակի մասին: Ի տարբերություն վարչապետի' փոխվարչապետ Բյուլենթ Արընչն ավելի իրատեսական գնահատեց կատարվածը: Լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընտրությունների արդյունքները, նա պատասխանեց միայն մեկ բառով' ասելով. «Տխուր եմ»:

Մեջլիս մտած մյուս կուսակցություններն ի սկզբանե բացառեցին ԱԶԿ-ի հետ համագործակցությունը: Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյուքններով առաջին անգամ մեջլիս մտած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը նշեց, որ տարած հաղթանակը լավագույն պատասխանն է իշխող ԱԶԿ-ին, որը հայտարարել էր, որ «քրդական հարց գոյություն չունի»: «Բացառվում է, որ ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմենք: Մենք լավ ընդդիմություն ենք լինելու»,- ա սել էր Դեմիրրթաշը: Հետագայում նա կրկնեց այս մասին հայտարարությունը՝ նշելով, որ ԱԶԿ-ի հետ միևնույն կոալիցիայի կազմում լինելու տարբերակը բացառված է:

Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ևս հայտարարեց, որ դեմ է ԱԶԿ-ի հետ համագործակցությանը: ՀԺԿ խոսնակ Հալուք Քոչը լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավոր է կոալիցիա կազմել ԱԶԿ-ի հետ, ասաց. «Հարգարժան Քըլըչդարօղլուն (խմբ.-ՀԺԿ ղեկավար) արդեն ասել է, որ ԱԶԿ հետ միավորվելու հավանականություն չկա»:

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո մեկնաբանություն արեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակից, գյուլենական շարժման հիմնադիր և առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Շարունակելով զերծ մնալ որևէ անուն տալուց, նա, նկատի ունենալով Էրդողանին, նշեց. «Այսօր ազգին զոհ տվողները վաղն իրենք են դառնում ազգի զոհը: Այսօր չարություններ անողները վաղն իրենք են դրանց ենթարկվում: Թող ոչ ոք չկասկածի, որ Ալլահը նրանց տասնապատիկ շատ տառապանքներ կբերի» :

Ստեղծված իրավիճակում համաշխարհային վարկանիշավորող Fitch կազմակերպությունը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո թուրքական տնտեսության համար դժվարին ժամանակներ կանխատեսեց:

Շաբաթվա վերջին կոալիցիա կազմելու շուրջ խոսակցությունները դարձան առավել առարկայական: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարեց այն երեք նախապայմանները, որոնց իրականացման դեպքում իրենք կհամաձայնեն կոալիցիա կազմել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: որպես կոալիցիայի առաջին նախապայման հայտարարվեց այն, որ նախագահ Էրդողանը պետք է «քաշվի սահմանադրությամբ որոշված սահմանների մեջ» և ապա հովի երկրի մայր օրենքով սահմանված անկողմնակալության սկզբունքը: Բացի այդ, թուրքական ազգայնական կուսակցությունը նշեց, որ համագործակցության դեպքում պետք է վերջ դրվի թուրք-քրդական հաշտեցման գործընթացին, իսկ 2013 թվականի դեկտեմբերից մեծ հնչեղություն ստացած «Մեծ կաշառք» գործին խառնված բոլոր մեղավորների դեմ պետք է հետաքննություն սկսվի:

Շուտով նախապայմանների մասին խոսեցին նաև քեմալականները: Նախապայմաններից կարևորագույնն այն է, որ Քըլըչդարօղլուն պահանջում է վարչապետի աթոռը երկու տարով տրամադրել իրեն, ինչպես նաև ՀԺԿ-ին տալ մեջլիսի նախագահությունը: Մյուս պահանջներն են, որ կոալիցիայի մեջ «մեծ կամ փոքր գործընկերներ» չլինեն, նախարարների պորտֆելները բաժանվեն հավասար: Որպես ԱԶԿ-ի հետ համագործակցելու կարևորագույն նախապայման է ներկայացվելու նաև ԺՀԿ-ին արդարադատության, ներքին գործերի և ազգային կթության նախարարի պաշտոնները տալը: Քեմալականները ցանկանում են նաև հետաքննություն սկսել «Մեծ կաշառք»-ի գործում ներգրավված 4 թուրք նախարարների դեմ:

Ընտրություններից հետո ասպարեզում հայտնված նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված հնարավոր կոալիցիոն տարբերակների հետ՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները պետք է քննարկել առանց խուճապի, սթափ վիճակում: Ավելի ուշ նա զանգահարեց ԱԶԿ նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ինչպես նաև Նախագահ Էրդողանին՝ կարծիք հայտնելով, որ մեծ սխալ կլինի, եթե ժողովրդի՝ քվեատուփերից դուրս եկած կամքն անտեսվի և վաղաժամ ընտրություններ անցկացվեն:

Թուրքիան մի փոքր ուշացած, սակայն որոշեց հետ կանչել Բրազիլիայում իր դեսպանին՝ Սենատում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևի պատճառով: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների գործադիր և օրենսդիր մարմիններում ընդունված բանաձևերի հետևանքով Անկարա կանչված թուրք դեսպաններն առաջիկայում հետ չեն ուղարկվի:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ
Ամենադիտված