Մայրաքաղաքում կտնկվի 2.2 միլիոն ծաղիկ
Հայաստան
Մայրաքաղաքում ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը կհասնի 2.2 միլիոնի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տնկման ենթակա ծաղիկներից 1միլիոն 250 հազարն աճեցվել են Երևանի քաղաքային տնկարանում:
Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար ծաղիկների մյուս քանակն ապահովել են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները: 2015 թվականի ծաղկապատման հիմնական աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին:
Մայրաքաղաքում շարունակվում է նաև սիզամարգերի թարմացման, ինչպես նաև նոր սիզամարգերի ստեղծման նպատակով Կոտայքի մարզից բուսահողի ներկրման գործընթացը: Նախատեսված 16 հազար 500 քմ բուսահողից արդեն ներկրվել է 7500-ը :


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից