Հայ բռնցքամարտիկները քիչ անց Թբիլիսիից կուղևորվեն Բաքու
Սպորտ
Եվրոպական առաջին խաղերին մասնակցող մեր բռնցքամարտիկները արդեն Թբիլիսիում են և քիչ հետո ինքնաթիռով կուղևորվեն Բաքու: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Բռնցքամարտի հայկական պատվիրակության կազմում են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը , 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ինչպես նաև մարզիչներ Կարեն Աղամալյանը, Արման Հարությունյանը և Վյաչեսլավ Արությունովը: Հայ բռնցքամարտիկները Բաքվում իրենց ելույթը կսկսեն հունիսի 16-ին:
Նախնական տվյալներով՝ մեր մարզիկներից առաջինը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցավայր է ուղարկել վերը նշված քաշային կարգերի ուժեղագույն մարզիկներին և յուրաքանչյուր մարզիկից մեդալի ակնկալիք ունի: Մեր բռնցքամարտիկները նախքան մրցավայր մեկնելը անցել են ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածություն և պատրաստ են Բաքվում բարձր պահել հայկական սպորտի և Հայաստան անունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ