Հենրիխ Մխիթարյանը` Պորտուգալիայից կրած պարտության մասին
Սպորտ
«Հայաստանի հավաքականը լավ պայքարեց»,- այս մասին Եվրո 2016թ-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո Լուրեր.com- ի հարցին ի պատասխան՝ նշեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
«Կարող եմ ասել, որ թիմը լավ պայքարեց, ամեն ինչ արեցինք, որ հաղթենք, բաց ինչ-որ տեղ չստացվեց, սխալներ թույլ տվեցինք, ես՝ նույնպես: Հուսով եմ՝ հաջորդ խաղին չի կրկնվի: Շնորհակալ եմ տղաներից, շատ լավ աշխատանք կատարեցին, արեցին այն ամենը, ինչ հնարավոր է: Կարողացանք լավ պահեր ստեղծել, գոլեր խփել, դժվարություններ ստեղծել հակառակորդի համար, սակայն երկու գոլից ավելի ոչինչ չստացվեց»,-նշեց Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերով աչքի ընկան Մարկոս Պիզելին և Հրայր Մկոյանը: Պորտուգալացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ