Մենք պորտուգալացիներից լավ խաղացինք. Լևոն Հայրապետյան
Սպորտ
Երեկ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Եվրո 2016թ-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին ուժերը չափեց Պորտուգալիայի հավաքականի հետ: Խաղը դիտելու և մեր ազգային ընտրանուն երկրպագելու էին եկել բազմաթիվ ֆուտբոլասերներ, ովքեր ցնծում էին Մարկոս Պիզելիի և Հրայր Մկոյանի գոլերից հետո: Չնայած 2:3 հաշվով կրած պարտությանը, ֆուտբոլասերները գոհ էին մեր ընտրանու ելույթից:
Հանդիպումից հետո ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանի հետ, ով գոհ էր մեր հավաքականի ելույթից.
- Լևոն, ինչպե՞ս կգնահատեք խաղը:
- Ինձ համար լավ հանդիպում էր: Անիմաստ գոլեր ընդունեցինք մեր դարպասը՝ մեր սխալների պատճառով, ինչը պետք չէր: Բայց, ընդհանուր առմամբ, մենք իրենցից լավ խաղացինք»:
- Ի՞նչ կասեք նոր մարզչի մասին, նրա աշխատանքից գո՞հ եք:
- Մենք Սարգիս Հովսեփյանի հետ ծանոթ էինք, նրա հետ երկար տարիներ խաղացել ենք: Այնպես որ՝ նա հաստատ գիտեր մեր լավ կողմերը, և ամեն ինչ նորմալ պատրաստել էինք: Կարծում եմ՝ խաղից էլ էր երևում, որ շատ լավ խաղացինք, ուղղակի չստացվեց:
- Ընտրական փուլում հավաքականի ելութների մասին ի՞նչ կասեք:
- Մեր վերջին խաղերից հետո, այսինքն՝ Պորտուգալիայի և Ֆրանսիայի հետ խաղից հետո, մենք վստահ դուրս եկանք խաղալու, չվախեցանք, ինչ-որ անուններից, ուղղակի չստացվեց:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ