Մեսսին աշխարհում լավագույնն է, իսկ ով հակառակն է պնդում, Ռոնալդուի բարեկամն է. Չավի
Սպորտ
«Բարսելոանայի» նախկին կիսապաշտպան Չավին նշել է, որ Լիոննել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և գերազանցում է Կրիշտիանու Ռոնալդուին:
«Կարծում եմ` Լիոնել Մեսսին միշտ արժանի է եղել «Ոսկե Գնդակին»: Նա աշխարի լավագույն ֆուտբոլիստն է: Եթե ընտրում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, դա Մեսսին է, իսկ եթե ընտրում են տվյալ տարվա լավագույն ֆուտբոլիստին, ապա 2010թ-ի լավագույն ֆուտբոլիստը պետք է լիներ Իսպանիայի հավաքականից, իսկ 2014թ-ինը` Գերմանիայի: Ինչո՞ւ ըտրեցին Ռոնալդուին, եթե աշխարհի առաջնությունում հաղթեց Գերմանիան: Անկասկած, Մեսսին աշխարհում լավագույնն է, իսկ ով հակառակն է պնդում, նա Ռոնալդուի, «Ռեալի» կամ Պորտուգալիայի ընտրանու բարեկամն է», -Չավիի խոսքը մեջբերում է Le10Sport-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ