Ուորլիքը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ և քննարկել հակամարտության պատճառով անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը համապատասխան գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Մենք հանդիպեցինք ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ և քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին կենսաբանական տվյալներ փոխանակելու ծրագիրը: Այն իրագործելու համար անհրաժեշտ է կողմերի համագործակցությունը»,- գրել է Ուորլիքը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին