Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի քաղաքապետին
Հասարակություն
Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի, անհետ կորածների և ավերածությունների առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել քույր քաղաք Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիային:
Քաղաքապետը, զորակցություն հայտնելով գործընկերոջը, Երևանի բնակիչների և իր անունից խորին ցավակցություններ է փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:
Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ