Պուտինն ու Ալիևը խոսել են ԼՂ հակամարտությունից
Քաղաքական
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական ՌԻԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Գլխավորապես քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: Դրանք բազմավեկտոր են, և հանդիպման ժամանակ դրանց բոլոր հարթությունների մասին շատ մանրամասն խոսվել է: Շոշափվել է նաև ղարաբաղյան թեման»,- նշել է Պեսկովը:
Պուտինը Բաքու է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական ամառային առաջին խաղերին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին