Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ընդունելու Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին
Հայաստան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումներին ու դրա հետևանքով քույր քաղաքի կենդանաբանական այգու ավերմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ արդեն իսկ Թբիլիսիում են գտնվում Երևանի կենդանաբանական այգու մասնագետները՝ տեղում գործընկերներին հնարավոր աջակց ություն ցուցաբերելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը նաև նշել է, որ Թբիլիսիի գործընկերներին է փոխանցվել տեղի կենդանաբանական այգու անօթևան մնացած կենդանիներին Երևանի կենդանաբանական այգում ապաստան տրամադրելու պատրաստակամությունը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից