Ծայրահեղ ուշացած ահազանգ, գազաբալոնների պայթյուններ, ծխապատ տարածք. ՏԿԱԻՆ հանձնախումբը վերադարձավ Մեղրիից
Արտակարգ Պատահար
Ծայրահեղ ուշացած ահազանգ, գազաբալոնների պայթյուններ, ծխապատ տարածք, ամենակուլ կրակ, անձնազոհ ու պրոֆեսիոնալ հրդեհաշիջում, տարհանված ու փրկված տասնյակ քաղաքացիներ, կրակի ճիրաններից փրկված բազմաթիվ տներ:
Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է, ՏԿԱԻՆ-ից hունիսի 13-ին` առավոտյան ժ.07:01-ին, Մեղրիի ՀՓՋ-ն Սյունիքի մարզի ՃԿԿ-ից ահազանգ ստացավ, որ Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկի 7 հասցեում այրվում է եռահարկ բազմաբնակարանային շենքը, որի կառուցվածքի 50%-ից ավելին կազմում է Բաղդադի փայտ, իսկ շենքն էլ 1958 թվականի կառույց է: Շենքն ունի երկու մուտք: Հրդեհը սկսվել է առաջին մուտքի երկրորդ հարկից: Քաղաքացիների հարցումից պարզվել է, որ հրդեհը սկսվել է ժամը 06:20-ի սահմանում, իսկ առաջին գազի բալոնի պայթյունի ձայնը լսվել է ժամը 06:30-ի սահմանում: Հոգեբանական ճնշվածության ներքո բնակիչները 911 զանգահարել են միայն ժամը 07:00-ին: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո Մեղրիի ՀՓՋ-ից դեպքի վայր է դուրս եկել մեկ մարտական հաշվարկ, որը դեպքի վայր է հասել 4 րոպեից, միաժամանակ տրվել է ընդհանուր տագնապ' ողջ անձնակազմի և ուժերի հավաք, օգնության կանչ Սյունիքի մարզի ՃԿԿ, քանի որ հրդեհի մասշտաբները հսկայական էին ու սպառնում էին իրար չափազանց մոտ գտնվող բազմաթիվ տների: Հաշված րոպեների ընթացքում մոտեցավ երկրորդ մեքենան՝ կարճ ժամանակում տագնապով հավաքված ամբողջ անձնակազմով: Օգնության նպատակով հրդեհաշիջման աշխատանքներում են ընդգրկվել ռուսական սահմանապահ զորքերը' իրենց ջրատար մեքենայով, Մեղրիի ՃՇՇՁԲ-ի ջրատարը, Ագարակի ՊՄԿ-ի ջրատարը, Ն. զորամասի ջրատարը, Քաջարան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, Կապան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է շուրջ 2500 քառ.մ բնակելի տարածք' իր ողջ գույքով, շենքի տանիքը' 1250 քառ.մ, վեց բնակարան, մեկ առանձնատուն։ Նախքան հրշեջների ժամանումը ծխահարումից մահացել է նույն շենքի բնակչուհի' 1927 թ.-ին ծնված Վարդիթեր Ներսեսի Կարապետյանը: Հրշեջ-փրկարարները փրկել են նույն շենքի բնակչուհի'1925 թ.-ին ծնված Ելենա Ավագի Վարդիկյանին, ում իսկ անփույթ վերաբերմունքն էլ պատճառ է հանդիսացել հրդեհի առաջացմանը: Առողջական առումով տուժողներ և վիրավորներ չկան:
Հրդեհաշիջումը կազմակերպվել է համախմբված և ամբողջական ուժերի լարումով: Հարկ է նշել, որ երկրորդ մուտքի յոթ բնակարանների ողջ գույքի տարհանումը կազմակերպվել է քաղաքացիների և ոստիկանության ծառայակիցների միահամուռ ուժերով' կանխատեսելով այդ մուտքի մոտալուտ այրումը: Ջանասիրաբար տարվող աշխատանքների շնորհիվ ամբողջությամբ փրկվել է շենքի երկրորդ մուտքը և առաջին մուտքի ձախ հատվածի երեք բնակարան: Հրդեհաշիջման աշխատանքների մեջ, բացի մեր աշխատակիցներից, ընդգրկված են եղել նաև 50-ից ավելի քաղաքացիներ:



















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել