«Հրապարակ». Մհեր Սեդրակյանը` հարսանիքի քավոր. «Հայաստանի քաղաքական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները: Ուրբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացել է հերթական հարսանիքը: Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, ով Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո, ասում են, հազվադեպ էր նման խնջույքների մասնակցում, առավել ևս՝ ակտիվ դերում լինում, եղել է հարսանիքի քավորը:
Իսկ ամուսնացողները Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի (հանրությանը հայտնի է «Թաղման բյուրո» անվամբ) տնօրեն Վարուժան Սուքիասյանի որդին և Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դուստրն են եղել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել