Իլյա 2-րդը Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի զոհերի հոգեհանգստի կարգ է մատուցել
Վրաստան
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա 2-րդը հունիսի 15-ին Սիոնիի մայր տաճարում անցկացրել է Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի զոհերի հոգեհանգստի արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Գրուզիա Օնլայն»-ը նախքան հոգեհանգստյան կարգ մատուցելը, կաթողիկոսը քար ոզով դիմել է ներկաներին։ Նա ողջունել է Նախագահին, վարչապետին եւ կառավարության անդամներին՝ նշելով, որ այսօր սգում է ողջ Վրաստանը։
«Այս ծանր պահին Դուք, ինչպես միշտ, մխիթարում եք մեզ եւ ապագայի հույս եք տալիս։ Թող Աստված լուսավորի անմեղ զոհերի հոգիները»,- հայտարարել է Նախագահ Մարգվելաշվիլին՝ դիմելով Իլյա 2-րդին: Վրաստանում հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ հայտարարվել է սուգ: Պետական բոլոր դրոշներն իջեցվել են:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել