Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Արտակարգ Պատահար
Հունիսի 15-16-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Երևանի Ֆուչիկի փողոցում՝ Արդարադատության նախարարության հետնամասում, այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, ֆիզիկայի ինստիտուտի մոտակայքում' 5000 քմ, Սարի Թաղի 10-րդ շարքում՝ թիվ 47 դպրոցի մոտակայքում' 5000 քմ, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում' 1.5 հա, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում' 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Օդ» կայանի մոտակայքում' 7000 քմ, «Կոմիտասի» զբոսայգում' 1500 քմ, Արարատի մարզիՎեդի քաղաքի Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրի մոտակայքում' 1600 քմ, Կասյան փողոցի 26/1 հասցեում' 1700 քմ, Հայանիստ - Հովտաշատ գյուղերի խաչմերուկում' 4.5 հա, Արմավիրի մարզի Մ-6 ավտոճանապարհի Էջմիածին - Արմավիր հատվածում' Դվին ռեստորանային համալիրի մոտակայքում' 4000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել