Երևանի ՃՈ աշխատակիցները ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալին «դռռիկաթափ» արեցին. shamshyan.com (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Toyota Camry մակնիշի 002 FF 01 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ են ստացել, որ նշված ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և փողոցները «չափչփելուն» ու զվռնելուն զուգահեռ՝ գերձայնային ազդանշաններ (դռռիկներ) է տալիս:

Քիչ առաջ «գաի պլաշչադկայում» մասնագետը ավտոմեքենայի վրա հայտնաբերեց օրենքով արգելված, սակայն ավտոմեքենայի վրա տեղադրված գերձայնային ազդանշանը, ինչի համար օրինախախտ վարորդը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 100 հազար դրամի չափով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվեկշռում:
Շարունակությունն` այստեղ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել