ԱՄՆ-ի պետքարտուղարը ՌԴ-ից պահանջել է արագացնել Մինսկի պայմանավորվածությունների կատարումը
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի խնդրով զբաղվող շփման խմբի աշխատանքային ենթախմբերի նիստն օգտագործել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման գործընթացն արագացնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Քերիի հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասված է, որ ամերիկացի դիվանագետը «պահանջել է Լավրովից՝ եռակողմ շփման խմբի առաջիկա հանդիպումն օգտագործել Մինսկի համաձայնությունների իրագործման բնագավառում առաջընթացն արագացնելու համար»:
Պետդեպարտամենտը նշել է, որ երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները քննարկել են նաև Սիրիայի, Եմենի, Իրանի և Արկտիկական խորհրդի հետ կապված հարցերը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)