Բաքվի խաղերի բացմանը Լեդի Գագան երգել է 2 մլն դոլարով
Ադրբեջան
Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ հայտնի երգչուհի Լեդի Գագայի կատարումը կազմակերպիչների համար արժեցել է 2 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է Eurosport-ը:
Բրիտանական լրատվամիջոցը գրում է, որ տասը րոպեանոց կատարումը, որի ընթացքում Գագան երգել է Ջոն Լենոնի հայտնի Imagine երգը, շատ ավելի թանկ է նստել, քան 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը Փոլ ՄքՔարթնիի կողմից նույն երգի կատարումը (այն արժեցել էր 1 մլն ֆունտ): Ադրբեջանի իշխանությունները ջանք չեն խնայել նավթադոլարներով սեփական PR-ն անելու համար:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել