Սեյրան Օհանյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Օհանյանը շնորհավորել է դեսպան Տագուչիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք' հույս հայտնելով, որ Երևանում Ճապոնիայի դեսպանության հիմնելուց և դեսպանի նշանակումից հետ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:
Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից