ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքները Գիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլում Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդը Գիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառ Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբ Թրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունը Գտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոց Երկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվել «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Շոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանը Բախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ) 

Նավասարդ սրբազանն օրհնեց Դավիթ Գասպարյանի գրչի և խոսքի հունձքը

Հասարակություն

Հունիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Ոսկե Շղթա. Հայ քնարերգության ընտրանի» գրքի շնորհանդեսը: Դավիթ Գասպարյանը 50-ից ավելի գրքերի, դասագրքերի հեղինակ է, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր:

Շնորհանդեսին օրհնության խոսք ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Սրբազան հայրն ասաց. «Մեր գնահատանքն ենք բերում Դավիթ Գասպարյանին: Հայցում ենք Աստծո օրհնությունը, և թող առատ լինի Դավիթ Գասպարյան մտավորականի գրչի և խոսքի հունձքը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ոչինչ չհանձնեց թղթին: Նրա պատգամներն ու խոսքերն արձանագրվեցին առաքյալների և քրիստոնյաների սրտի մատյանում: Այդ ոգով են առաջնորդվել Ս. Սահակ հայրապետն ու Ս. Մեսրոպ վարդապետն՝ իրենց կատարած «Թագուհի թարգմանությամբ» Աստծո Հոգին փոխադրեցին երկնքից երկիր: Եկեղեցու մեծ հայրերից Ս. Բարսեղ Կեսարացին պատգամել է՝ ասելով, որ Աստված մարդուն Իր պատկերով ստեղծեց, իսկ Աստծուն նմանվելը վերապահեց մեր ազատ կամքին: Արարածը չկարողացավ իրեն տրված ազատ կամքով նմանվել Արարչին, թեև անհատներ ճիգ էին գործադրում: Ուստի, Աստծո Որդին խոնարհվեց երկնքից երկիր, արարածի զգեստ հագավ, որպեսզի Իր հոտին բարձրացնի Արարչի նմանության:

Խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուր անձ ընթերցի «Ոսկե շղթա» գիրքը, որով կփոխի իր հոգեվիճակը: Գիրքը նվիրված է նաև արդի հեղինակ Արտակ Համբարձումյանի ոգեկոչմանը, ով մահվան տեսիլք ունեցավ հարության վերջնըմբռնումով և գրի միջոցով մեզ փոխանցեց իր ներաշխարհի հույզերը, ապրումներն ու երևակայությունը և իր խորը կապվածությունը երկնքի հետ:
Շնորհավորում եմ Դավիթ Գասպարյանին, և թող Աստված օրհնի իր նվիրական գործերը»:

Շնորհանդեսին ելույթ ունեցավ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախումբը: Խոսք ասացին Արտակ Համբարձումյանի եղբայր Գարիկ Համբարձումյանը և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը:

«Ոսկե Շղթա» ժողովածուն ընդգրկում է հայոց պոեզիան՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այստեղ և՛ գողթան երգերն են, և՛ 5-րդ դարի ապաշխարանքի երգերը, և՛ միջնադարն իր գրական մարգարիտներով: Նաև նորագույն շրջանի ժամանակագրական հաջորդանկությամբ գրական շարքով ընդգրկած են և՛ հայրենի, և՛ սփյուռքահայ գրողներ:
Գիրքը նվիրված է վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ Արտակ Համբարձումյանի ծննդյան 45-ամյակին: «Ոսկե Շղթա» գրքում ներկայացված են նաև Արտակի բանաստեղծություններից:

Դավիթ Գասպարյանն իր խոսքում նշեց. «Մեծ խորհուրդ կա, որ այս գրքերի շնորհանդեսը կայանում է ԱՀԹ Առաջնորդարանի դահլիճում, Սրբազան հոր ներկայությամբ և օրհնությամբ: Ամբողջ հայ քնարերգության ոսկին է հավաքված «Ոսկե շղթա» գրքում և եզրափակվել է Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունների մեծ շարքով:

Արտակը հավատացյալ էր, և նրա կորուստը մեծ է արդի գրականության մեջ:

Ոսկե շղթան բառերի, խոսքի ոսկին է: Գրքում նախաքրիստոնեկան մեր գողթան երգերն են, որոնք գրի է առել Խորենացին և արդեն 5-րդ դարից սկսած՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը, ովքեր գրել են աննման շարականներ: Միջնադարից ոչ մի արժեքավոր բանաստեղծություն դուրս չի մնացել:

Հիմա արժեքային համակարգի մեծ պատերազմ է. համաշխարհայանացումը տրորում և ոչնչացնում է ազգային արժեքները՝ լինի գրական կամ կրթական, և այս ընթացքում մենք շատ գրական արժեքներ ենք կորցնում: Կորցնում ենք նաև Մեր գրական հիշողությունը:
Այս գիրքը նաև հիշողության գրամատյան է, որը պոեզիայի տեսքով մատուցվում է ընթերցողին:

Գրքի նպատակն է ըներցողին մատուցել հայոց պոեզիայի այնպիսի ժողովածու, որը տարբեր ժամանակներում անվանել են Մատյան, Ոսկե Մատյան, Տաղարան, Մարգարտե շարոց, Գանձարան, Ոսկե շղթա…

Նյութերը ներկայացված են ըստ պատմական շրջանների՝ «Հնագույն շրջան», «Հին և միջնադարյան շրջան», «Նոր շրջան», «Նորագույն շրջան»:

Գրաբար երկերը, բացառությամբ մի քանի գործի, գրքում զետեղված են աշխարհաբար փոխադրությամբ, որպեսզի հասկանալի լինեն ընթերցողին:

Արտակ Համաբարձումյանի եղբայր Գարիկ Համաբարձումյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Ժողովրդի ձայնը Աստծուն հասցնողները բանաստեղծներն են: Երբ որևէ մարդ նեղված կամ հուսալքված է լինում, ձեռքն է վերցնում որևէ գրական ստեղծագործություն, որը, կարծես, աղոթքի պես միջնորդ է դառնում ընթերցողի և Աստծո միջև:
Ուրախ եմ, որ Արտակի ստեղծագործությունները տեղ են գտել նման գրքերում՝ անցնելով Դավիթ Գասպարյան գրականագիտական ֆիլտրի միջոցով»:

Qahana.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր«Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴԲաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումիցՇոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանըՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել համաշխարհային տեղահանվածների թվի աճի կապակցությամբՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունըՏիեզերքը վերածվում է նոր աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԲախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըԳրենլանդիան հայտնվել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնումՓողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)Իսրայելցիների 90%-ը սա Իրանի հաղթանակն է համարում. իրանագետԳերմանիան կոչ է անում բարեփոխել Եվրոպական միության որոշումների ընդունման մեխանիզմըՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է․ Տիգրան ԱբրահամյանԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա․ Shamshyan.comՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա Եվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիՀայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)Չինաստանը սահմանափակումներ է կիրառել ամերիկյան տասը ընկերությունների նկատմամբԳետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը.Ըստ Կոշտայի՝ ՌԴ-ն պատրաստ չէ երկխոսությանՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըԱնվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացելԵՄ-ն նոր աջակցություն է տրամադրում ՄոլդովայինX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. ԶախարովաԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնումԳերմանիայի համար ամերիկյան F-35-ների գնումը գնահատվել է որպես հարված եվրոպական ավիացիոն ծրագրերինԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին«Դասական հայրենասիրության շուրջ այլևս չկա մեծամասնություն». Արմեն Աշոտյանի հետընտրական վերլուծությունը՝ բանտից Դատախազությունը նոր կադրերի կարիք ունի. մեկնարկում է թեկնածուների հավաքագրումը Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի բյուջեում ռազմական ծախսերի ավելացման մասին օրենքըԿինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանիՍթարմերի գլխավոր մրցակիցը հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու մասինՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհրդատուի կարգավիճակ է տվել հայկական ևս մեկ ՀԿ-ի. այն երկրորդն է ՀայաստանիցԶախարովան հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ
Ամենադիտված