Արտուրո Վիդալը «Ֆերարիով» վթարի է ենթարկվել (լուսանկարներ)
Սպորտ
Չիլիի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը «Ֆերարիով» վթարի է ենթարկվել:
28-ամյա ֆուտբոլիստն իր մեքենայով բախվել է երկու այլ մեքենայի և դուրս եկել ճանապարհի երթևելի հատվածից: Ֆուտբոլիստը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Վիդալին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից, իսկ նրա կինը հոսպիտալացվել է. տեղեկացնում է Marca-ն:
Նշենք, որ Վիդալն այժմ Չիլիի հավաքականի հետ մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը:






















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ