ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Քըրք Քըրքորյանի հիշատակը
Հայաստան
Խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց ամերիկահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հիշատակը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ 98 տարեկանում կյանքից հեռացել է մեծ բարերար Քըրք Քըրքորյանը: «Պարոն Քըրքորյանի ավանդը Հայաստանի Հանրապետությունում անգնահատելի է: Կորուստը մեծ է բոլորիս համար: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հայտնում եմ ցավակցություն մեծ բարերարի հարազատներին և աշխարհի հայերին: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ և հոտնկայս հարգել մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հիշատակը»,- նշեց Սահակյանը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար