Բելգիայի խորհրդարանում հունիսի 18-ին պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Աշխարհ
Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Հունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը կներկայացնի Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախագծի հեղինակը հունիսի 7-ին կայանալիք լիագումար նիստին պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որից հետո կնշանակվի քվերակության օրը:
«Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև, մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հայտնեց դե Ռուվերը:
Լիագում նիստը տեղի կունենա հունիսի 18-ին' Բելգիայի ժամանակով ժամը 15:00-ին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին