Բանկային կեղծ քարտերով հափշտակություններ իրականացրած Ռումինիայի քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ
Հայաստան
Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներից կազմված խումբը, մայիսի 14-ին Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթով Երևան տեղափոխեց 2009 թվականին ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզվող Մարիոս Լյուպուին։ Նրա հայտնաբերման մասին Մադրիդից հաղորդումը ստացվել էր անցած տարվա սեպտեմբերին։
Ռումինիայի քաղաքացի Մարիոս Լյուպուն 2008 թվականին Ռումինիայի քաղաքացիների հետ կազմակերպել էր կայուն հանցավոր խումբ։ 2009 թվականի օգոստոսին խումբը ժամանել էր Հայաստան և բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով իրականացրել հափշտակություններ։ Հանցագործությունը բացահայտվել էր, բայց մեղադրյալներին հաջողվել էր լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։
2009 թվականին նրանց նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: 2009 թվականի ապրիլին հանցավոր խմբի անդամ Ադի Բլագան հայտնաբերվել էր Շտուտգարտի օդանավակայանում և ձերբակալվել. 2011 թվականի հունվարին նա տեղափոխվել էր Հայաստան։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից