«Ժողովուրդ». Մուրացկանության համար երեխաներին մանկատնից «արենդայով» վերցնելու փաստ չի հայտնաբերվել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունն ավարտել է այս տարվա մայիսի 27-ին Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի եւ նրա կուսակից՝ Վահան Բաբայանի կողմից խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը: Հիշեցնենք, որ Վահան Բաբայանն Աժ-ում հայտարարել էր, թե երեխաներին մանկատներից «արենդայով» վերցնում են, դեղ են խմեցնում, որ չլացեն եւ փողոցներում գրկած մուրացկանություն են անում: ՀՀ ոստիկանությունը 2015թ.-ի հունիսի 8-ին որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Այլ կերպ ասած, Վահան Բաբայանն իր խոստացած փաստերը չի ներկայացրել իրավապահներին եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդեն մեղմ տոնայնությամբ ասել, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնել: Եվ այսքանով պատմությունն ավարտվել է:
Իսկ եթե որեւէ շարքային քաղաքացի նման անհիմն հայտարարություն հնչեցներ, իրավապահները չէին խորշի սուտ մատնության համար նրան մեղադրանք առաջադրել, քանի որ չի կարելի քնից վեր կենալ եւ մարդկանց ծանր հանցագործություն կատարելու մեջ հանիրավի մեղադրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել