ՀՀԿ-ական երիտասարդներն ուխտագնացությամբ հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին
Հասարակություն
Մեծ հայորդի, զորավար եւ պետական գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը՝ հունիսի 17-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 80 ՀՀԿ-ական երիտասարդներ մասնակցել են դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը:
Ոտքով հաղթահարելով շուրջ 8-10 կմ ճանապարհ' երիտասարդներն այցելել են հայազգի ականավոր զավակի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, որին հաջորդել է Սպիտակավոր եկեղեցում նրանց կազմակերպված մոմավառությունը:
Ուխտագնացության ընթացքում երիտասարդներն առավել մանրամասն տեղեկություններ են ստացել Նժդեհի գաղափարախոսության և գործունեության մասին:
1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել եւ թաղվել էր Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում' Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այդ կապակցությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ավանդաբար ամեն տարի ուխտագնացություն է իրականացնում դեպի Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ հայորդու անմահ հիշատակին։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել