ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

Մատենադարանն այս տարի ծրագրում է վերականգնել 11 մեծադիր ձեռագիր

Գիտություն և Մշակույթ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում շարունակվում են մեծադիր ձեռագրերի վերականգման աշխատանքները: Այս տարի ծրագրվում է ավարտին հասցնել 11 ձեռագրի նորոգումը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վերականգման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը Մատենադարանում պահվում է 1000-ից ավելի մեծադիր ձեռագիր: Արդեն երկրորդ տարին է իրականացվում է դրանց վերանորոգման աշխատանքները: «Մինչ այս ռեստավրացիա չէինք անում, քանի որ չունեինք դրա համար անհրաժեշտ նյութերը: Տնօրինությունը, շատ կարևորելով ձեռագրերի պահպանությունը, ձեռք բերեց անհրաժեշտ ճապոնական թուղթը, որը թանկ արժի: Անցյալ տարի վերականգնվել է 9 մեծադիր ձեռագիր, այս տարի կվերանորոգվի 11-ը»,- ասաց Էլիազյանը:

Ավագ ռեստավրատոր Սուսաննա Կիրակոսյանն, ով հիմա աշխատում է 1444 թվականի ձեռագրի վրա, իր աշխատանքը համեմատում է բժշկի աշխատանքի հետ: «Աշխատում ենք մի վնասիր սկզբունքով: Թերթ առ թերթ նորոգվում են բոլոր պատռված և վնասված էջերը, ամրացնում թուղթը ու թանաքը: Այս ձեռագիրը հիվանդ է եղել սնկային հիվանդությամբ, բուժվել է և հիմա վիրահատական սեղանին է»,- ասաց նաˋ հավելելով, որ այս գործի համար անհրաժեշտ է մեծ համբերություն և սեր:

Վերականգման ժամանակ օգտագործում են միայն բնական նյութեր և բարձր որակի ճապոնական թղթեր: Մեկ ձեռագրի նորոգման ժամանակը կախված է վնասվածության աստիճանից և կարող է տևել 6 ամսից մինչև մեկ տարի և ավելի:

Մատենադարանում են պահվում ավելի քան 20 հազար ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ։ Վերջին տարիներին հաճախ անց են կացվում մասնագիտական սեմինարներ, փոխանակման ծրագրեր, որոնց շրջանակում Հայաստան են գալիս մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: «Գալիս են Էրմիտաժից, նաև' ԱՄՆ-ից: Թե´ տեխնիկապես, թե´ նյութերով մեր բաժինը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մեր աշխատանքը կանգ չի առնում: Նոր ենք վերադարձել Իտալիայի Գրքերի պաթոլոգիայի ինստիտուտից, որտեղ երկու հայկական ձեռագրեր են վերանորոգվում: Շատ կարևոր է տիրապետել բոլոր տեխնիկաներին, որպեսզի չկորցնենք ձեռագրերի պատմական ինքնությունը»,- իր հերթին նշեց Վերականգման բաժնի ղեկավարը:

Վերականգնման բաժինը կազմավորվել է Մատենադարանի՝ Երևան տեղափոխվելու տարեթվին՝ 1939թ.: Ներկայումս այն միակ նմանատիպ կառույցն է տարածաշրջանում: Բաժինը զբաղվում է խոնավության, կրակի, սնկերի, մանրէների, կրծողների ու միջատների քայքայիչ ազդեցությանը ենթարկված թղթյա և մագաղաթյա ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի, մանրանկարների և գրաֆիկական աշխատանքների կոնսերվացմամբ և վերականգնմամբ: Բաժինը գործակցում է արտասահմանյան հայտնի կենտրոնների հետ (Բեռլինի ազգային գրադարան, Իտալիայի Գրքերի պաթոլոգիայի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարան): Գերմանացի մասնագետներ Ռոբերտ Շիլեն եւ Մարգարետ Յաշկեն մոտ 15 տարի սեփական միջոցներով զբաղվում են Մատենադարանի արծաթե կազմերի վերականգնմամբ ու վերանորոգմամբ:

Վերականգնման բաժինը, Մատենադարանի հավաքածուների պահպանման և վերականգնման գործից բացի, աշխատանքներ է տանում Հայաստանի թանգարանների և գրադարանների, ինչպես նաև սփյուռքի նույնատիպ հավաքածուների կոնսերվացման և վերականգնման ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված