Վերագործարկվեց Շոր-Շորի պոմպակայանը
Հասարակություն
Ամռանը, սովորաբար, խմելու ջրի պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված' Երևան Ջուր ՓԲԸ համակարգում լարվածությունը կրկնապատկվում է: Այդ իսկ պատճառով, ձգտելով բավարարել սպառողների կարիքները, ընկերությունը մայիսին վերագործարկեց ՙՇոր-Շորի՚ պոմպակայանը, որն արդեն 3-րդ տարին է, ինչ լեռնային աղբյուրներից հիմնականում ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ դարձել է պահուստային և աշխատում է միայն սպառման ՙպիկերին՚:
Դրանից բացի, Գառնիի ջրատարում գործարկվեց անցյալ տարի տեղադրված N6 պոմպը, որի միջոցով Երևան մղվող ջրաքանակը վայրկյանում 45 լիտրով ավելացել է: Ջրաքանակն ավելացնելու նպատակն ունի նաև «Գյումուշ» սանիտարական գոտում գոյություն ունեցող երկու կապտաժները ինքնահոս եղանակով «Արզական-Երևան» ջրատարին միացնելը:
Բանն այն է, որ նախկինում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից շահագործվող կապտաժները երկար տարիներ մատնված են եղել անգործության: Կատարված ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ երկու կապտաժները ինքնահոս եղանակով «Արզական-Երևան» ջրատարին միացնելով' հնարավոր է դառնում Երևան մղվող ջրաքանակը վայրկյանում 7 լիտրով ավելացնել:
Այժմ սանիտարական գոտում ընթանում են բուռն շինարարական աշխատանքներ: Վերանորոգվում են կապտաժների ներքին և արտաքին պատերը, ջրամեկուսացվում են տանիքները, վերականգնվում՝ քայքայված երկաթ-բետոնե սալերը, մշակվում են կապտաժներին մոտեցող ճանապարհի գրունտները:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել