Ոստիկանները հայտնաբերել են «Հայանտառ»-ին մեծ վնասներ պատճառած անձին
Այլ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի անտառապետության տարածքից 975 մետր երկարության փշալարը վնասել և գողացել են 312 մետր խողովակաշար, որի վրա եղել է 13 փական և 2 մետրանոց 325 երկաթե հենասյուն :
Հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները. գողությունը կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 1963թ. ծնված Թադևոս Շ.-ին, որը ներկայացվել է քննչական բաժին: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել