Անվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացել X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Երեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում «Դասական հայրենասիրության շուրջ այլևս չկա մեծամասնություն». Արմեն Աշոտյանի հետընտրական վերլուծությունը՝ բանտից Դատախազությունը նոր կադրերի կարիք ունի. մեկնարկում է թեկնածուների հավաքագրումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհրդատուի կարգավիճակ է տվել հայկական ևս մեկ ՀԿ-ի. այն երկրորդն է Հայաստանից Շրջանառվում է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը գերակա շահ ճանաչելու նախագիծը Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN Խախտումները կարող էին փոխել ԱԺ կազմը. «Արդար քվե» դիտորդական առաքելություն Հորմուզի նեղուցում նավերը շարունակում են մնալ արգելափակված․ բացառիկ թողարկում (տեսանյութ) Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք հենց այսպիսի հայրիկ․ Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու մասին (Լուսանկարներ) ​«Մեղրի» ԱՏԳ-ի առկա վիճակն ու 2025-ի արդյունքները. նախարարությունում նիստ են արել 

Գալուստ Սահակյանի ելույթը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի ժամանակ

Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի ժամանակ


«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, հարգելի հյուրեր, թույլ տվեք ՀՀ ԱԺ անունից ողջունել ձեզ' Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունը, հետեւողականորեն շարունակելով ժողովրդավարական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությունը, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումներն ու ծրագրերը, մշտապես կարեւորել է երկրի լիարժեք համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:
Մենք հետամուտ ենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ Ազգային ժողովը հանձնառու է մեր երկրի օրենսդրությունը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված օրենսդրական բարեփոխումների գործընթացի իրականացմանը:


Խորհրդարանը շարունակում է զարգացնել պաշտպանության ոլորտի արդյունավետ եւ թափանցիկ օրենսդրական վերահսկողությունը' ընդլայնելով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դերակատարությունը պաշտպանական գործունեության վերահսկման գործում:
Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին:
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 35 հոգուց կազմված ստորաբաժանումը շարունակում է իր մասնակցությունը Կոսովոյի ուժեր խաղաղության հաստատման գործողությանը ԱՄՆ հրամանատարության ներքո, որին վերսկսել է մասնակցել 2012 թվականի հուլիսի 6-ից: Մինչ այդ, 2004-2011 թվականներին վերոնշյալ առաքելությանը մասնակցել է Հունաստանի հրամանատարության ներքո:
2015 թվականի հունվարից Հայաստանի զինված ուժերի 121 հոգուց բաղկացած զորախումբը շարունակում է իր մասնակցությունը Աֆղանստանում նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում գերմանական հրամանատարության ներքո՝ իրականացնելով Քաբուլի Քասաբա զինավանի եւ Մազարի Շարիֆի Մարմել ռազմաբազայի անվտանգության պաշտպանությունը:


ՀՀ Ազգային ժողովի համագործակցությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ սկիզբ է առել 2002 թվականի մայիսին, երբ Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի այն ժամանակվա նախագահը եւ ՀՀ Ազգային ժողովին առաջարկվեց դառնալ վեհաժողովի դիտորդ: Նույն թվականի նոյեմբերին վեհաժողովի տարեկան նստաշրջանում ՀՀ ԱԺ-ին շնորհվեց ասոցացված անդամի կարգավիճակ: Այդ ժամանակվանից ի վեր մեր խորհրդարանն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Մեր պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում ոչ միայն խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին, այլեւ Ռոուզ-Ռոթ սեմինարներին ու կազմակերպության կողմից անցկացվող այլ միջոցառումներին:
Ռոուզ-Ռոթ սեմինարներ Երեւանում անց են կացվել երկու անգամ՝ 2005 եւ 2010 թվականներին: Ռոուզ-Ռոթ նախաձեռնության գլխավոր նպատակը Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրներում խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդումն է: Այսօրվա երեւանյան սեմինարի թեման նվիրված է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանում տեւական խաղաղությանը նպաստելը՝ թեմաներ, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունն ու հրատապությունը:
Կովկասը մշտապես եղել է քաղաքակրթությունների, կրոնների եւ աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկ, որն այսօր վերստին հաստատել է իր միջազգային կարեւորությունը որպես հաղորդակցության միջանցք, էներգետիկ ռեսուրսների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի: Հայաստանը հաստատապես հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին եւ համոզված է, որ տարածաշրջանային հակամարտությունների եւ բաժանարար գծերի հաղթահարմանը մեծապես կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ու երկխոսության զարգացումը, ընդհանուր շահերի ու մտահոգությունների վրա հիմնված փոխադարձ շահավետ լուծումների առաջադրումը, ինչը բոլորից կպահանջի միասնական ջանքերի գործադրում ու քաղաքական կամքի դրսեւորում:


Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մեր համոզմունքն է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման վրա' միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Մենք այդ հակամարտության խաղաղ կարգավորման ջատագովներն ենք եւ խորապես համոզված ենք, որ այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը կնպաստի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, որը մենք դիտարկում ենք առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, որոնք թուրքական կողմի առաջադրած նախապայմանների պատճառով չեն վավերացվել:
Հարգելի մասնակիցներ եւ հյուրեր, համոզված եմ, որ առաջիկա օրերին մենք ականատես կլինենք սեմինարի օրակարգում ներառված տարաբնույթ հարցերի վերաբերյալ բազում հետաքրքիր քննարկումների:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ մաղթել բեղմնավոր ու հետաքրքիր աշխատանք»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացելԵՄ-ն նոր աջակցություն է տրամադրում ՄոլդովայինX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. ԶախարովաԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնումԳերմանիայի համար ամերիկյան F-35-ների գնումը գնահատվել է որպես հարված եվրոպական ավիացիոն ծրագրերինԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին«Դասական հայրենասիրության շուրջ այլևս չկա մեծամասնություն». Արմեն Աշոտյանի հետընտրական վերլուծությունը՝ բանտից Դատախազությունը նոր կադրերի կարիք ունի. մեկնարկում է թեկնածուների հավաքագրումը Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի բյուջեում ռազմական ծախսերի ավելացման մասին օրենքըԿինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանիՍթարմերի գլխավոր մրցակիցը հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու մասինՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհրդատուի կարգավիճակ է տվել հայկական ևս մեկ ՀԿ-ի. այն երկրորդն է ՀայաստանիցԶախարովան հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամՇրջանառվում է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը գերակա շահ ճանաչելու նախագիծըՎենս. ԱՄՆ-ն բազմաթիվ տարբերակներ ունի, եթե Իրանի հետ խաղաղությունը ձախողվիԻսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿԽախտումները կարող էին փոխել ԱԺ կազմը. «Արդար քվե» դիտորդական առաքելությունՎենս. ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքումՀորմուզի նեղուցում նավերը շարունակում են մնալ արգելափակված․ բացառիկ թողարկում (տեսանյութ) Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք հենց այսպիսի հայրիկ․ Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու մասին (Լուսանկարներ)NYT․ MV Hondius նավի բոլոր 18 ամերիկացի ուղևորներն ավարտել են իրենց կարանտինըԲացատրել են՝ ինչու չի հաջողվում վաճառել Պուգաչովայի առանձնատունը Գանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջWindows-ի այս ռեժիմը կարող է ժամանակի ընթացքում արագացնել SSD սկավառակի մաշվածությունը​«Մեղրի» ԱՏԳ-ի առկա վիճակն ու 2025-ի արդյունքները. նախարարությունում նիստ են արելՔաթարի գազամատակարարման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվելԶելենսկու նախկին խոսնակը մեկնաբանել է պատերազմի շուրջ նրա քաղաքականությունըԶախարովան գնահատել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըՎենսը ԱՄՆ–Իրան բանակցությունները գնահատել է որպես «շատ լավ օր»Կատարի վարչապետը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կարգավիճակի փոփոխությունը անընդունելի էՔաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվելԳագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելԿատարի վարչապետը հայտարարել է, որ Նեթանյահուն կրկին էսկալացիա է հրահրում Մերձավոր ԱրևելքումՀնդկաստանում ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվելՎենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց էՀրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆՉինաստանի էներգետիկ քաղաքականությունը օրինակ են բերում իրանական ճգնաժամից տուժած երկրների համարԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էՎաղը կգումարվի Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը. հայտնի է օրակարգը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըՕմսկ մեկնող չվերթում ուղևորի մահվան դեպքով ստուգում է սկսվելԱվշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքըԲըրնհեմը հայտարարել է Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասինՀայտնի է դարձել Գյումրուց Մոսկվա թռչող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառըԳիտնականները հայտնաբերել են առանց դեղերի հոդերի վերականգնումն արագացնելու հնարավոր միջոցԴեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ)
Ամենադիտված