«Հրապարակ». ԼՂՀ-ից ուղղաթիռով զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երևան. նրանք տանը այրվածքներ են ստացել
Հայկական Մամուլ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երևան: «Հրապարակ»-ի տեղեկություններով, նրանք տանը այրվածքներ են ստացել, գազի կաթսայից մոտ 100լ եռման ջուրը թափվել է երիտասարդ ամուսինների վրա, և նրանց անմիջապես ուղղաթիռով տեղափոխել են Երևան:
Մի քանի օր է՝ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, կնոջ վիճակը, բարեբախտաբար, կայունացել է, գնդապետ ամուսնու վիճակն է ծանր, այրվածքները շատ են, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը ևս կայունանա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել