Սամվել Կարապետյանի ցանցին ուղղված սպառնալիքները կատարվել են Ուկրաինայից
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայի Խարկով քաղաքից հեռախոսային ահաբեկիչների Dillinger team խումբը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանին ֆինանսական պահանջներ է առաջադրել:
«Մեր պայմաններն են՝ 100 բիտքոին + ամեն շաբաթ 20 բիտքոին»,-ասել են խմբի անդամները: Այսպիսով՝ Կարապետյանից պահանջում են 23,8 հազար դոլարի համարժեք գումար, իսկ վճարելուց հրաժարվելու դեպքում՝ ամեն շաբաթ մեկնարկային գինը կավելանա 4700 դոլարով:
Գործի ընթացքին քաջատեղյակ աղբյուրն էլ երեկ թերթին ասել են, որ ահաբեկիչներն «ականապատել են» ոչ միայն Ս. Կարապետյանին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետները, այլեւ ռուսական մի շարք այլ առեւտրի կենտրոններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել