Անվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացել X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Երեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում «Դասական հայրենասիրության շուրջ այլևս չկա մեծամասնություն». Արմեն Աշոտյանի հետընտրական վերլուծությունը՝ բանտից Դատախազությունը նոր կադրերի կարիք ունի. մեկնարկում է թեկնածուների հավաքագրումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհրդատուի կարգավիճակ է տվել հայկական ևս մեկ ՀԿ-ի. այն երկրորդն է Հայաստանից Շրջանառվում է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը գերակա շահ ճանաչելու նախագիծը Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN Խախտումները կարող էին փոխել ԱԺ կազմը. «Արդար քվե» դիտորդական առաքելություն Հորմուզի նեղուցում նավերը շարունակում են մնալ արգելափակված․ բացառիկ թողարկում (տեսանյութ) Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք հենց այսպիսի հայրիկ․ Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու մասին (Լուսանկարներ) ​«Մեղրի» ԱՏԳ-ի առկա վիճակն ու 2025-ի արդյունքները. նախարարությունում նիստ են արել 

Աստղագուշակ՝ հունիսի 19-ի համար

Այլ

Խոյ: Այսօր հատոկ ինչ-որ բանի մի սպասեք: Օրը կարող է ոչ սովորական և հիշարժան դառնալ, եթե ինքներդ ջանաք: Խոյերն այսօր անսովոր երևակայություն ունեն, և գաղափարներին, որ նրանք կհղանան, շատերը կնախանձեն: Կարելի է զբաղվել նաև այն գործերով, որոնց ժամանակին անհրաժեշտ ուշադրություն չեք դարձրել ծանրաբեռնվածության պատճառով: Հաջողության հասնելու ձեր շանսերն այսօր շատ բարձր են:

Հին ծանոթների հետ հարաբերությունները հրաշալի են, բայց, ահա, նոր ծանոթություններ հաստատել և նոր ծանոթների հետ շփվել, կհաջողվի դժվարությամբ: Սիրահարված խոյերը պետք է զինվեն համբերությամբ: Նրանց երկրորդ կեսը դեռևս չի պատրաստվում ասել այն խոսքերը, որ կուզենային լսել: Աստղագուշակը ներկայացնում է hraparak.am-ը:

Ցուլ: Թվում է' արտասովոր ոչինչ տեղի չի ունենում: Գործնականում դուք աստիճանաբար առաջ եք գնում, մոտենալով ամենակարևոր նպատակակետին: Կարևոր է, որ չշեղվեք ընտրած ճանապարհից' ինչ էլ ասեն կամ ինչ խորհուրդ էլ տան շրջապատի մարդիկ: Լավ կլինի, եթե զբաղվեք սիրած գործերով, որոնք կենտրոնացում են պահանջում' ձեռագործից սկսած' մինչև շախմատ:

Օրը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար, որոնց ուժեղ և թույլ կողմերը հայտնի են ձեզ վաղուց: Իսկ եթե ստիպված եք լինել նոր միջավայրում, ապա իմացեք, որ ձեզ այնտեղ գնահատելու են հագուստին նայելով: Աշխատեք անթերի տեսք ունենալ:

Երկվորյակ: Այսօր ձեզ տհաճություն կպատճառեն փոքրիկ անհարմարությունները: Նշանի առանձիին ներկայացուցիչների այդ անհարմարությունները, որնք այլ օրերի գուցե աննկատ մնային, կհանեն հունից: Բայց փոխարենը, ձեզ երկար ժամանակով անհանգստացրած լուրջ խնդիրները կսկսեն աստիճանաբար լուծվել, և օրվա վերջում շատ Երկվորյակներ կթոթափեն կուտակված բեռն ու, թեթևացած, շունչ կքաշեն:

Հեռու վանեք մռայլ մտքերը, փորձեք չհիշել վերջին օրերի տհաճ անցուդարձը, աշխատեք լավատես լինել: Այդ հարցում ձեզ կօգնեն սպորտով զբաղվելը, ճանապարհորդությունը և կենդանիների խնամքը:

Խեցգետին: Շատ հաջող օր է, լի' հաճելի անակնկալներով և հետաքրքիր հանդիպումներով: Դուք ուրախանում եք կյանքով և շրջապատին վարակում ձեր լավ տրամադրությամբ ու լավատեսությամբ, դեպի ձեզ են ձգտում բոլոր նրանք, ովքեր այդ պահին չեն կարող պարծենալ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ իրենց լավատեսությամբ: Մտերիմների հանդեպ հոգատարության համար դուք ժամանակը չեք խնայում, և ձեր բարյացակամությունն էլ ոչ ոք շահագործել չի փորձում:

Օրը հարմար է ապագայի մասին մտածելու համար: Կարելի է թե ծրագրեր կազմել և թե առայժմ երազել դրանց մասին, դա օգտակար կլինի ձեզ: Ղեկավարության և գործընկերների հետ ոչ ձևական շփումները ծնունդ կտան հետաքրքիր գաղափարների, իսկ ոմանց համար էլ կարող են ծառայողական սիրավեպի սկիզբ դառնալ:

Առյուծ: Մտախաբկանքներով մի տարվեք, աշխատեք ռեալ գնահատել իրողություններ: Այսօր կարող է թվալ, որ կարևոր գործի հաջողությունը մոտ է, միայն ձեռքդ մեկնիր, բայց իրականում այդպես չէ: Պետք է չարչարվել, և որքան շուտ սկսեք աշխատել, այնքան լավ: Շատ Առյուծներ հակված են գերագնահատելու շրջապատի մարդկանց, նրանց մեջ տեսնելու միայն լավը, ինչպես նաև սևեռվելու ուրիշի թուլությունների վրա:

Ֆինանսների առումով այնքան էլ հասարակ օր չէ: Ստիպված կլինեք հրաժարվել նախապես ծրագրած ժամանցից կամ գնումներից, որպեսզի չմնաք վերջին դրամների հույսին: Օրը հարմար է սովորելու, հետազոտություններ կատարելու, ինչպես նաև մանկավարժական գործունեության համար:

Կույս: Մի վշտացեք, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես մտածում էիք: Արգելքները հաղթահարելի են, այսօր ծագող խնդիրների լուծումները ձեզ շատ բան կսովորեցնեն: Թափանցիկությունը, անկեղծությունը և շրջապատի հանդեպ ոչ ձևական հետաքրքրությունը կօգնեն ձեզ նոր ծանոթություններ հաստատել: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն, բայց պետք է պատրաստ լինենք այն բանին, որ դրանք կարող են ինչպես ուրախություն, այնպես էլ խնդիրներ պարգևել:

Օրը հարմար է ակտիվ հանգստի, մաքուր օդում սպորտով զբաղվելու, ճանապարհորդելու համար: Կարևորը' անգործ չնստել, որովհետև ծուլությունը ձեզ համար չէ այսօր: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:

Կշեռք: Օրվա առաջին կեսին կարող են դժվարություններ ծագել, բայց արդեն կեսօրին հաղթահարած կլինեք դրանք: Կարևորն այն է, որ այդ ամենում չմեղադրեք ձեզ: Խնդիրը ձեր սխալների մեջ չէ, այլ ոչ միանշանակ այն հանգամանքների, որնք կարելի է ծառայեցնել սեփական հետաքրքրություններին: Ստուգեք ստացվող յուրաքանչյուր տեղեկություն, որովհետև այսօր ինչ-որ մեկը, հնարավոր է, կփորձի մոլորեցնել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը նպաստավոր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների համար: Ամուսնացած Կշեռքները անպայման պետք է ժամանակ գտնեն իրենց ամուսնու կամ կնոջ հետ առանձնանալու: Նրանց շատ հաճելի ժամանց է սպասվում:

Կարիճ: Շատ հանգիստ օր է սպասվում: Այն չի անցնի անիմաստ, եթե նախապես ծրագրավորեք անելիքը և խստորեն հետևեք ձեր պլաններին: Կարևոր և անսպասելի իրադարձություններն անհավանական են, իսկ, ահա, փոքր և հաճելի անակնկալներ չեն բացառվում: Չարժե ճակատագրական որոշումներ կայացնել: Այսօր ձեր կանխազգացողությունը սուր չէ, ինչպես դա լինում է սովորաբար:

Կարելի է կարգավորել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր, գնումներ կատարել: Շփումների համար օրը չեզոք է: Դուք ոչ մեկի հետ չեք գժտվի, բայց և մեծ բավականություն չեք ստանա որևէ մեկի հետ զրույցից կամ համատեղ գործունեությունից:

Աղեղնավոր: Կարիք չկա ռիսկի դիմելու և զբաղվելու վտանգավոր և ձանձրացնող գործերով: Օրը հարմար է թեթև աշխատանքների, շրջագայությունների և այն մարդկանց հետ շփումների համար, որոնցից դուք դրական լիցքեր եք ստանում: Ձեր հոգեկան հավասարակշռության համար ձեզնից բացի ոչ ոք հոգալ չի կաևող: Այնպես որ, աշխատեք նաև այդ ուղղությամբ:

Մտերիմները ձեր կարիքն են զգում: Դուք կօգնեք նրանց, բայց և թույլ չեք տա չարաշահել ձեր բարությունը: Դա կարող է պատճառ գդառնալ նրանց լուռ դժգոհության և վիրավորվածության, բայց գործը վեճի չի հասնի:

Այծեղջյուր: Բավականին շատ հարցեր կծագեն, որոնց պատասխանները ստիպված կլինեք գտնել ինքնուրույն: Մարդիկ, ովքեր միշտ հաճույքով էին խորհուրդներ տալիս, այսօր կասկածելիորեն լռում են և չեն ցանկանում որևէ պատասխանատվություն ստանձնել ձեր հաջողության հարցում: Ավելի լավ է կարևոր ոչինչ չձեռնարկել, բայց եթե դա անխուսափելի է, հենվեք ձեր կյանքի փորձի վրա: Շատ այծեղջյուրներ այսօր կզգան, որ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց ծանոթ են դեռ վաղ անցյալից:

Ցանկալի չէ հեռավոր ճանապարհորդության մեկնել, ավելի լավ է սահմանափակվել հին ընկերների հետ ոչ մեծ շրջագայություններով: Սննդային թունավորման վտանգ կա: Խուսափեք հասարակական սննդի կասկածելի կետեր հաճախելուց:

Ջրհոս: Մի շտապեք և մի սկսեք գործել, քանի դեռ հստակ ծրագրեր չունեք: Ձեզ այսօր մտերիմները կարող են փակուղու առջև կանգնեցնել. նրանց արարքները և արտահայտությունները ձեզ համար անսպասելի են, իսկ դրանց շարժառիթները' անհասկանալի: Տեղի ունեցող ամեն ինչ կարելի է քննարկել հանգիստ, առանց վեճերի, պարզապես պատրաստ եղեք լսելու այն, ինչը դուր չի գա ձեզ:

Օրը հարմար է տնային գործերի, ինչպես նաև ցանկացած գործունեության համար, որն ուղղված կլինի առօրյա կյանքը առավել հարմարավետ դարձնելուն: Ինքնազգացողության հետ կապված խնդիրներ նկատելուն պես դիմեք բժշկի: Դա կոգնի խուսափել հետագա խնդիրներից:

Ձկներ: Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքր տհաճություններ, բայց դրանք արագ կմոռացվեն, որովհետև օրվա մյուս կեսը բացարձակապես բարեհաճ է ձեր նկատմամբ: Համարձակ ձեռնարկեք նոր գործերի և ծրագրերի, որոնք գիտելիքներ, երևակայություն և նորարարություն են պահանջում, և թող ձեզ չվախեցնեն այդ ծրագրերի մեծ չափերը: Անպայման օգնականներ կունենաք այդ գործերում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է նաև ընկերների հետ շփումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ դուք հեշտությանբ եք լեզու գտնում, նրանց վրա թողնում ամենահաճելի տպավորություններ:Նյութի աղբյուրը ' http://hraparak.am/?p=81917&l=am/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացելԵՄ-ն նոր աջակցություն է տրամադրում ՄոլդովայինX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. ԶախարովաԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնումԳերմանիայի համար ամերիկյան F-35-ների գնումը գնահատվել է որպես հարված եվրոպական ավիացիոն ծրագրերինԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին«Դասական հայրենասիրության շուրջ այլևս չկա մեծամասնություն». Արմեն Աշոտյանի հետընտրական վերլուծությունը՝ բանտից Դատախազությունը նոր կադրերի կարիք ունի. մեկնարկում է թեկնածուների հավաքագրումը Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի բյուջեում ռազմական ծախսերի ավելացման մասին օրենքըԿինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանիՍթարմերի գլխավոր մրցակիցը հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու մասինՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհրդատուի կարգավիճակ է տվել հայկական ևս մեկ ՀԿ-ի. այն երկրորդն է ՀայաստանիցԶախարովան հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամՇրջանառվում է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը գերակա շահ ճանաչելու նախագիծըՎենս. ԱՄՆ-ն բազմաթիվ տարբերակներ ունի, եթե Իրանի հետ խաղաղությունը ձախողվիԻսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿԽախտումները կարող էին փոխել ԱԺ կազմը. «Արդար քվե» դիտորդական առաքելությունՎենս. ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքումՀորմուզի նեղուցում նավերը շարունակում են մնալ արգելափակված․ բացառիկ թողարկում (տեսանյութ) Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք հենց այսպիսի հայրիկ․ Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու մասին (Լուսանկարներ)NYT․ MV Hondius նավի բոլոր 18 ամերիկացի ուղևորներն ավարտել են իրենց կարանտինըԲացատրել են՝ ինչու չի հաջողվում վաճառել Պուգաչովայի առանձնատունը Գանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջWindows-ի այս ռեժիմը կարող է ժամանակի ընթացքում արագացնել SSD սկավառակի մաշվածությունը​«Մեղրի» ԱՏԳ-ի առկա վիճակն ու 2025-ի արդյունքները. նախարարությունում նիստ են արելՔաթարի գազամատակարարման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվելԶելենսկու նախկին խոսնակը մեկնաբանել է պատերազմի շուրջ նրա քաղաքականությունըԶախարովան գնահատել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըՎենսը ԱՄՆ–Իրան բանակցությունները գնահատել է որպես «շատ լավ օր»Կատարի վարչապետը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կարգավիճակի փոփոխությունը անընդունելի էՔաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվելԳագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելԿատարի վարչապետը հայտարարել է, որ Նեթանյահուն կրկին էսկալացիա է հրահրում Մերձավոր ԱրևելքումՀնդկաստանում ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվելՎենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց էՀրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆՉինաստանի էներգետիկ քաղաքականությունը օրինակ են բերում իրանական ճգնաժամից տուժած երկրների համարԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էՎաղը կգումարվի Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը. հայտնի է օրակարգը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըՕմսկ մեկնող չվերթում ուղևորի մահվան դեպքով ստուգում է սկսվելԱվշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքըԲըրնհեմը հայտարարել է Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասինՀայտնի է դարձել Գյումրուց Մոսկվա թռչող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառըԳիտնականները հայտնաբերել են առանց դեղերի հոդերի վերականգնումն արագացնելու հնարավոր միջոցԴեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ)
Ամենադիտված