Բակո Սահակյանը պետական պարգևներ է շնորհել
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ հունիսի 19-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգևներով պարգևատրելու մասին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերգեյ Մովսեսյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ԼՂՀ առողջապահության նախարարության «Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօր են Վարդան Թադևոսյանը'«Երախտագիտություն» մեդալով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ առողջապահության բնագավառում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր թերապևտիկ բաժանմունքի վարիչ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան