«Բանանցը» նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ վերսկսեց մարզումները
Սպորտ
Երևանի «Բանանցը» վերսկսել է մարզումները: Նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ «Բանանցը» նախապատրաստվելու է 2015/2016 թվականների մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ Արամ Ոսկանյանը նախորդ մրցաշրջանում ղեկավարել է «Միկան», որը առաջնությունն ավարտել է մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 5-րդ տեղը:
Արամ Ոսկանյանը «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է սլովակ մասնագետ Ժոլտ Հորնյակին, որի գլխավորությամբ «Բանանցը» նախորդ մրցաշրջանն ավարտել է 6-րդ տեղում:
«Բանանցից» հեռացել են ֆուտբոլիստներ Նորայր Գրիգորյանը, Գևորգ Նռանյանը, Ալբերտ Օհանյանը, Սարգիս Բալոյանը, Արամ Լոռեցյանը, Տիգրան Խանջարյանը և լեգեոներներ Լյուբոշ Հանզելը, Տոմաշ Բագին, Ֆիլիպ Տիմովը, Միգել Լոպես Պեդրոն. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ