Ոստիկանությունը թույլատրեց շարունակել նստացույցը
Հասարակություն
Ոստիկանությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող և նստացույց հայտարարած «Ոչ թալանին» նախաձեռնությանը թույլատրեց գիշերը մնալ Ազատության հրապարակում՝ պայմանով, որ ցույցը կլինի խաղաղ և անաղմուկ։
«Դուք թույլտվություն եք ստացել ձեր հավաքն անցկացնել մինչև ժամը 23։00–ն։ Հիմա արդեն ձեր հավաքը կրում է անօրինական բնույթ։ Սակայն, ոստիկանությունը, հաշվի առնելով, որ հավաքը խաղաղ բնույթ է կրում, ձեզ թույլատրվում է մնալ՝ պայմանով, որ չխախտվեն «Հավաքների ազատության մասին օրենքի նորմերը», հակառակ դեպքում ոստիկանությունը կարգի կհրավիրի բոլոր հասարակական կարգ խախտողներին»,– նստացույցի կազմակերպիչներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, Ազատության հրապարակում ընթանում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը, որը վերածվեց նստացույցի:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել