Ռոնալդինյոն հայտարարեց «Կերետարոն» լքելու մասին
Սպորտ
Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն լքել է մեքսիկական «Կերետարոն»:
«Կցանկանայի ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել ողջ մեքսիկացի ժողովրդին: Դուք ընդմիշտ կմնաք իմ սրտում: Հուլիսին կլինեմ Մեքսիկայում և խոստանում եմ անձամբ հրաժեշտ տալ: Այժմ կվայելեմ հանգիստս և կմտածեմ ապագայիս մասին»,- Ինսթագրամի իր էջում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Նշենք, որ բրազիլացին մեքսիկական ակումբ էր տեղափոխվել 2014թ. սեպտեմբերին:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստին մտադիր է հրավիրել թուրքական «Անթալյասպորը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ