«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» «Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» «Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ» Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ին Չինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը Իտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժը Այնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. Մակրոն 

Հրապարակային դաշտում ես ինձ ավելի ազատ եմ զգում, քան շատուշատ իրավապաշտպաններ ու ՀԿ-ներ. Նարեկ Մալյան

Հայկական Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է.

«Ինչպես արդեն նշել է «Իրավունք»-ը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ղեկավար՝ իրավապաշտպան Արթուր Սաքունց) հանցագործության մասին հողորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ ակտիվիստ ներկայացող Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: Խոսքը ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ վերոնշյալ տիկնոջը վատ պահվածքի համար ցուցարարների շարքից հեռացնելու պահանջի և ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառման մասին է: Ի դեպ, ուշագրավ է, որ վերջին շրջանում Ն. Մալյանի ֆեյսբուքյան գրառումների հանդեպ բացահայտ անհանդուրժողականություն են դրսևորում մեր օրերի վայ իրավապաշտպանները: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հետ: 

- Ինչ կասեք այն մասին, որ այսօր Ե. Օվսյաննիկովան՝ Ա. Սաքունցի աջակցությամբ, փորձում է Ձեզ ներքաշել քրեական պատասխանատվության գործընթացի մեջ:

- Ցանկացած մարդ իրավունք ունի օգտվել օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանում կամ այլ ատյաններում իր կարծիքով իր խախտված պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունից: Ինձ համար ուղղակի տարօրինակն այն է, որ Ելենա Օվսյաննիկովայի փոխարեն ավելի վիրավորված է Արթուր Սաքունցը: Ըստ իս՝ եթե գնա դատական գործընթաց, որի մասով խիստ կասկածներ ունեմ, շատ հետաքրքիր կլինի: Անձամբ ես դեմ չեմ, որ նման գործընթաց սկսվի, մենք իրավական երկրում ենք ապրում և օրենքի շրջանակներում ցանկացած քայլ, որը քաղաքացին իրականացնում է, միայն ողջունելի է:

- Ձեր ֆեյսբուքյան գրառմամբ բավական հետաքրքիր տեղեկատվություն էիք ներկայացրել նույն Ելենա Օվսյաննիկովայի մասին: Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է, որ այդ դատական գործընթացում նա հայցորդից վերածվի պատասխանողի:

- Ես չեմ պատրաստվում դատի տալ նրան: Խնդիրն այլ է: Սովորաբար հրապարակային դաշտը հասարակական կազմակերպություններինն է ու ակտիվիստներինը, իսկ պետական պաշտոնյան՝ չինովնիկը, սովորաբար, խուսափում է հրապարակային դաշտում ինչ-որ մի քայլ, ինչ-որ գործողություն անելուց: Կոնկրետ իմ անձի մասով նշեմ, որ ես նման խնդիր կամ կոմպլեքս չունեմ ու քաղաքական-հասարակական շոկը հենց դրանով է պայմանավորված: Հրապարակային դաշտում ես ինձ ավելի ազատ եմ զգում, քան շատուշատ իրավապաշտպաններ ու ՀԿ-ներ: Ինձ հետ պահող խնդիրներ չունեմ, որպեսզի իմ անձնական ֆեյսբուքյան էջում ներկայացնեմ այն, ինչը տեսնում եմ իմ աչքերով: Մարդիկ, ովքեր ունեն տեղեկացված լինելու իրավունք, ունեն նաև իրավունք այդ տեղեկատվությունը ստանալու տարբեր աղբյուրներից: Հիմա իմ տեսակետն այս պարագայում համարվում է տարբերվող: Ոմանք հասկացան, որ հրապարակային դաշտում ուղղակի պարտվում են, որովհետև, երբ հնչում է այլ կարծիք, իրենք մոռանալով իրենց իսկ դավանած ազատականությունը՝ հրաժարվում են այդ կարծիքը մարսելուց: 

- Եվս մի դեպք Ձեր աչքից չէր վրիպել, ինչին անդրադարձել էիք Ձեր ֆեյսբուքյան գրառմամբ՝ պարզապես մարդկանց ուշադրությունը հրավիրոլով իրավապաշտպան Արման Ղարիբյանի գրառմանը, որտեղ նա հպարտորեն ասել էր, թե Բաղրամյան պողոտայում հաղթած երիտասարդների մեջ բազմաթիվ ԼԳՏԲ անձինք կային: Հետաքրքիր է Ձեր տեսակետը, մանավանդ որ, այս գրառումից հետո հանդուրժողականության կոչեր անող սեռական փոքրամասնությունների լոբբիստների թիրախում հայտնվեցիք:

- Շատուշատ ցուցարաներից ավելի Բաղրամյան պողոտայում 15 օր շարունակ ես եմ եղել: Այսինքն՝ եթե ցուցարարները «հերթափոխով» գնում-գալիս էին, ես օրվա մեծ մասն անցկացնում էի այնտեղ: Հետաքրքիր դիտարկում անեմ. առաջին օրերին ցուցարարների պահանջը հոսանքի գնի հետ էր կապված, իսկ ամսի 28-ից հետո, երբ տեղի ունեցավ շատ շրջադարձային իրադարձություն, եղավ ընդառաջ քայլ, պահանջները փոխվեցին, և ցանկացած մարդ, ով ուներ խնդիր ինքնագովազդվելու, գալիս էր Բաղրամյան պողոտա և սկսում էր առաջնորդել ցուցարարներին: Կներեք, բայց այդ 5000 մարդը արդեն որպես դեկորացիա էր ծառայում տարբեր մարդկանց անառողջ կամ առողջ քաղաքական կամ մասնավոր «ամբիցիաների» համար: Մարդ կար Պուտինին էր ատում և գալիս էր այդ 5000 կամ 3000 մարդու ֆոնին կանգնում էր ու գոռում՝ Ոչ Պուտինին: Արդյունքում մի քանի տեսախցիկ նկարում էին ու ստացվում էր, որ այդ ամբողջ ժողովուրդը հավաքվել էր, որպեսզի  ասի ոչ Պուտինին: Մի ուրիշը Օբամային չէր սիրում ու գոռում էր՝ Ոչ Օբամային: Երրորդը Եվրամիության դրոշն էր բերում, մյուսն էլ այդ դրոշը ջարդում էր: Մարդիկ էլ եղան, որոնք այդ պայքարը ճարպկորեն կապեցին իրենց հասարակական կազմակերպության հետ և ասացին, որ հաղթանակը կոնկրետ ինչ-որ հասարակական շերտինն էր, կոնկրետ այս դեպքում ԼԳԲՏ համայնքի է մասին է խոսքը, ես խնդիրը չեմ դիտարկում բարոյական կամ այլ տեսանկյուններով, մարդկանց չեմ տարաբաժանում ու դրա իրավունքն էլ չունեմ: Բայց խնդիրն այն է, որ մարդիկ իրենց չվաստակած ձեռքբերումը փորձում են հանրայնացնել:

Այսինքն՝ փորձում են, մեղմ ասած, ոչ ճշմարիտ ինֆորմացիա փոխանցել իրենց իսկ լրատվամիջոցերով, ֆեյսբուքյան էջերով կամ այլ խոսափողներով: Չեմ հավատում, որ հոսանքի թանկացումից վրդովվել էին ենթադրենք, կոնկրետ ինչ-որ մի հասարակական խավ կամ փոքրամասնություն: Հոսանքի թանկացումը բոլորին էր առնչվում, քանի որ այն ուղղակիորեն անդրադառնում էր բոլորին: Ի վերջո, այնտեղ կանգնած ոստիկանների նկատմամբ էլ էր նույն թանկացած գինը կիրառվելու:

Այստեղ տարանջատել, ասել, թե սա մեր հաղթանակն է, ձեր հաղթանակն է, ճիշտ չէ: Իմաստուն ժողովուրդն ասում է. «Պարտությունը որբ է լինոմ, հաղթանակը բազմաթիվ տերեր է ունենում»: Ես այս խնդիրը բարձրացրեցի, փորձեցի ցույց տալ ֆեյսբուքյան իմ համեստ էջով: Ընդամենը ուզում էի ասել, որ, ժողովուրդ ջան, արդեն պոստֆակտում կան մարդիկ, ովքեր կոնկրետ նպատակներ են հետապնդում, որը ոչ մի կապ չունի  հոսանքի գնի հետ, այլ փորձում են իրենց վրա քաշել հաղթանակի վերմակը: Չեմ կարծում, թե սա արդար է և չեմ կարծում, որ սա կարելի է համարել իրավապաշտպան գործողություն: Ես Արման Ղարիբյանի հայտարարությունը բառացիորեն դրեցի իմ ֆեյսբուքյան պատին: Իսկ այդ  իրավապաշտպանը հրապարակայնությունից կարծում եմ վախենալով՝ վերացրեց վերոնշյալ գրառումը իր ֆեյսբուքյան էջից: Այստեղ հակաիրավական, հակաօրինական երևույթ չեմ տեսնում: Մարդը հրապարակային բան է գրել, ու ես օգնում եմ, որ այն ավելի հրապարակայնացվի: Եթե կան համաձայնողներ, խնդրեմ, թող գրեն, բայց դեռ չեմ տեսել որևէ մեկին, որ այս թեմայով համաձայնություն է հայտնել Արման Ղարիբյանի կարծիքին»: 

Հրանտ Սարաֆյան

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» «Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ինՉինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումըԻտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժըԱյնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. ՄակրոնՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըՌուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներիցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելու
Ամենադիտված