«Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում
Սպորտ
Երևանի «Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը մոտ է ռուսական ակումբ տեղափոխվելուն։ Ռուսական «Евро-Футбол.Ру»-ի տեղեկություններով՝ Տոլյատիի «Ակրոնը» վերջնական համաձայնության է եկել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Հովհաննիսյանն արդեն այսօր կմեկնի «Ակրոնի» ճամբար՝ բուժզննում անցնելու և տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։
Կիսապաշտպանը «Փյունիկի» սան է և ակումբի հիմնական թիմում հանդես է գալիս 2022/23 մրցաշրջանից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ Կառլեն Հովհաննիսյանի շուկայական արժեքը գնահատվում է 250 հազար եվրո։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ